Քենիայի աղջիկների դպրոցում հրդեհի հետևանքով առնվազն 15 աշակերտուհի է զոհվել

Քենիայի Ռիֆտ Վալի շրջանի քաղաքներից մեկում աղջիկների դպրոցի հանրակացարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 աշակերտուհի է զոհվել, ևս 79-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը։

Հրդեհը բռնկվել է գիշերօթիկ դպրոցի հանրակացարաններում, պատճառը դեռևս պարզված չէ։

Դպրոցական հրդեհները քենիական գիշերօթիկ դպրոցներում սովորական երևույթ են. դրանցից մի քանիսը տեղի են ունենում հրկիզումների, մյուսները՝ էլեկտրականության անսարքությունների պատճառով։

Share This