«Ձորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են երկու մահացած անձինք, նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Ձորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր․ գրում է Shamshyan.com-ը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում հայտնաբերվել է երկու դի․ մահացածներից մեկը 38-ամյա կին է, մյուսը՝ 74-ամյա տղամարդ։

 

Դեպքի վայր են ժամանել են Արաբկիրի ոստիկանության և քննչական բաժինների պետերը, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Այլ մանրամասներ հայտնի չեն։

 

 

Share This