Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին
Մոմավառություն և հիշատակի երեկո է տեղի ունեցել Երևանի Պարոնյան–Լեո խաչմերուկում. 4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից։ Նա և նրա չծնված բալիկը մահացան։ Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Այսօր մի խումբ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։ Նրանք նաև մոմովառություն իրականացրին։
