37-ամյակը, որ չհասցրեց նշել․ այսօր կծննդյան տարեդարձը լիներ հերոս Ազնավուր Սաղյանի

Արցախի 1-օրյա պատերազմում զոհված Մարտունու քաղաքապետ Ազնավուր Սաղյանն այսօր կդառնար 37 տարեկան։

 

Ազնավուր Վարուժանի Սաղյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 26-ին Մարտունիում։ Ավարտել է Մարտունու թիվ 1 դպրոցը և կրթությունը շարունակել Արցախի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։

 

2016 թվականին ակտիվորեն մասնակցել է Քառօրյա պատերազմին և խրախուսվել «Մարտական ծառայություն» մեդալով։

 

Քառասունչորսօրյա պատերազմի ժամանակ կազմակերպել է զորահավաքային ռեսուրսների ազդարարում և հավաքագրում, խաղաղ բնակչության տարհանման աշխատանքները, իսկ թշնամու ուժերի՝ քաղաքի մատույցներին մոտենալուն պես մասնակցել Մարտունու պաշտպանության համար մղվող մարտերին։

 

Հիշարժան է Ազնավուր Սաղյանի և իր 3 ընկերների անիրագործելի թվացող գործողությունը, երբ նրանք գրոհով ետ գրավեցին դիրքը՝ հնգապատիկ գերազանցող թշնամու ուժերին դեմ առ դեմ գնալով։ Դիրք, որն անմիջապես սպառնում էր Մարտունի քաղաքին և վերահսկում ճանապարհները։

 

2021թ. արտահերթ ընտրության արդյունքում Սաղյանն ընտրվեց Մարտունու քաղաքապետ։

 

Նա զոհվեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Մարտունու ուղղությամբ ադրբեջանական լայնածավալ հարձակումից քաղաքը պաշտպանելու ժամանակ։

 

 

Share This