Գյումրիում առաջին անգամ անցկացվեց «Մանկավարժական մտքի փառատոնը»
Մանկավարժական նորարարական գաղափարների, փորձի և ստեղծագործ մոտեցումների միահյուսմամբ ապրիլի 25-ին Երևանի Գլոբալ Բրիջ կրթահամալիրի և Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցի համագործակցությամբ անցկացվել է «Մանկավարժական մտքի փառատոնը»։ Փառատոնն առանձնահատուկ է եղել նրանով, որ առաջին անգամ է հյուրընկալվել Գյումրիում։
Փառատոնը միավորել է Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչների, կրթական կառույցի ղեկավարների, մեթոդիստների և կրթության ոլորտի նորարար մասնագետների՝ նպատակ ունենալով խթանել մասնագիտական համագործակցությունը և կրթական առաջընթացի նոր հորիզոնների բացումը։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու սեփական փորձը, ծանոթանալու կրթական նոր միտումներին և համախմբվելու մանկավարժության զարգացման շուրջ։
