Արագածոտնի մարզի Թալին համայնք-ում մայիսի 5-ին տեղի ունեցավ «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) պիլոտային ծրագրի շրջանակում մասնագիտական դասընթացների ավարտական հանդիսավոր արարողությունը։
Արագածոտնի մարզի Թալին համայնքում մայիսի 5-ին տեղի է ունեցել «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) պիլոտային ծրագրի մասնագիտական դասընթացների մասնակցության հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրին մասնակցել են Թալին խոշորացված համայնքի երեք բնակավայրերի՝ Գառնահովիտի, Դաշտադեմի և Ոսկեթասի այն ընտանիքները, որոնք մեկուկես ամիս շարունակ մասնագիտական վերապատրաստում են անցել։
Դասընթացները ներառել են այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝
▪︎ Զբոսաշրջություն և հյուրընկալություն,
▪︎ Գյուղատնտեսություն,
▪︎ Ձեռներեցություն և բիզնեսի կառավարում։
Կրթական փուլը հաջողությամբ ավարտած 43 շահառուների հավաստագրերը հանձնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նվիրատուներին, որոնց աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել կյանքի կոչել Արագածոտնի մարզի զարգացմանն ուղղված այս կարևոր նախաձեռնությունը։
Տիկին Հակոբյանի երեք ուղերձն ու միջոցառման մանրամասները` https://mystep.foundation/hy/2026/05/05/թալինում-ամփոփվել-է-գյուղական-զբոսա/
