Քաղաքական Ներքին կյանք 24-ի նախագիծ Միջազգային Մշակույթ Սպորտ Տնտեսական Լրահոս Սպորտ Ոսկե գնդակ-2026․ ովքեր են պայքարում տարվա գլխավոր մրցանակի համար ըստ Goal-ի վարկածի
Goal.com հեղինակավոր պորտալը ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների նորացված վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը գլխավորում է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը։ Երկրորդ տեղում նրա ակումբակից Մայքլ Օլիսեն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը։
Վարկանիշի լավագույն վեցնյակում ընդգրկված են նաև Լուիս Դիասը («Բավարիա»), Էրլինգ Հալանդը («Մանչեսթեր Սիթի») և Կիլիան Մբապեն (Մադրիդի «Ռեալ»)։ Նրանց հաջորդում են Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Դեկլան Ռայսը («Արսենալ»), Խվիչա Կվարացխելիան (ՊՍԺ) և Խուլիան Ալվարեսը («Ատլետիկո»)։ Նշենք նաև, որ «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին զբաղեցնում է 13-րդ, իսկ «Ալ-Նասրի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն՝ 14-րդ հորիզոնականը:
2026 թվականի «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերին՝ ավանդույթի համաձայն անցկացվելով Փարիզի Շատլե թատրոնում։ Հիշեցնենք, որ 2025 թվականին մրցանակին արժանացել էր Դեմբելեն, իսկ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել էր Յամալը։
