Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանի գործը մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին

18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի վերաբերյալ քրեական գործը ապրիլի 14-ին մուտքագրվել է դատարան։

Գործը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին։

Նշվում է, որ Դավիթ Գարեգինի Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա եղբոր՝ Միքայել Գարեգինի Մինասյանի օժանդակությամբ կատարել է Գևորգ Ալեքսանդրի Գևորգյանի կողմից կազմակերպված հանցանքները, այն է` 2026 թվականի մարտի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 15/հասցեում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում կատարել է խուլիգանություն, ինչպես նաև պաշտոնատար անձի, քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով գործադրել է բռնություն։

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի և 498-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Դավիթ Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ այս գործով մեղարյալի կարգավիճակ ունի նաև Դավիթի եղբայրը՝ Միքայել Մինասյանը, նրա վերաբերյալ գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել։

Նշենք, որ Դավիթ Մինասյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի կալանավորման որոշումից հետո, նրա վիճակը վատթարացել էր։ Դավիթը մի քանի օր անցկացրել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Երեկ՝ ապրիլի 14-ին, հսկող դատախազի որոշմամբ կալանքը վերացվեց։

Share This