Վրաստանի Կաթողիկոսի հուղարկավորությանը Հայ Եկեղեցու մասնակցության վերաբերյալ ծանուցում չի ստացվել

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների Մայր Աթոռը հայտարարություն է տարածել․

«Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք երջանկահիշատակ Իլիա Բ-ի հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում Սուրբ Էջմիածնում առայժմ չի ստացվել։

Երբ այն լինի, արարողություններին Հայ Եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց Ուղղափառ Եկեղեցու սահմանած արարողակարգով»։

Share This