Սամվել Կարապետյանի աջակիցներից ձերբակալվածներ կան․ ՆԳՆ-ից Ambion.news-ին մեկնաբանել են՝ ինչո՞ւ են նրանց բաժին տարել
Լրատվամիջոցները գրել էին, որ Սամվել Կարապետյանի աջակիցներից ձերբակալվածներ կան։
Ambion.news-ին Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեկնաբանել է՝ ինչո՞ւ են քաղասքացիներ ձերբակալվել։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 3 անձ է ձերբակալվել և տեղափոխվել ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում»,- նշել է Սարգսյանը։
