2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3․3 անգամ, իսկ սպանության փորձերը՝ 3․6 անգամ․ Վարդանյան
2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3․3 անգամ, իսկ սպանության փորձերը՝ 3․6 անգամ․ Վարդանյան
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «2018-ից առ այսօր ՆԳՆ բյուջեն աճել է 3.3 անգամ (63 մլրդ-ից հասնելով ավելի քան 210 մլրդ դրամի): Բայց ի՞նչ է ստացել հերոս հարկատուն սրա դիմաց.
Հանցավորության աճ. Զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 2.9 անգամ, սպանության փորձերը՝ 3.6 անգամ:
Թմրահամաճարակ. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ:
Ինչո՞ւ է այս պատկերը, որովհետև իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է»։
