Երևանում կմեկնարկի Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը․ երեք օր հնդկական կինոյի մոգության մեջ
Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունն հատուկ նվեր ունի հնդկական կինոյի հայ սիրահարների համար։ Դեկտեմբերի 5–7-ը «Կինոմոսկվայում» կայանալու է Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոնը, որտեղ այցելուները հնարավորություն կունենան անվճար դիտել երեք ժամանակակից հնդկական ֆիլմեր՝ սիրո, քաջության և անձնական փորձությունների մասին։
Ֆիլմերի ցուցադրությունները կմեկնարկեն ամեն օր՝ ժամը 18:00-ին, մուտքն ազատ է։
Ցուցադրությունների ծրագիր.
Ուրբաթ, դեկտեմբերի 5, 18:00-«Քաջարի Սեմը»
Շաբաթ, դեկտեմբերի 6, 18:00 -«12-րդ ձախողում»
Կիրակի, դեկտեմբերի 7, 18:00-«Պադմաավատ»
Բոլոր ֆիլմերը ցուցադրվելու են հինդի լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով, ինչը միջոցառումը հասանելի է դարձնում լայն հանդիսատեսի համար։
Դեսպանությունը բոլորին հրավիրում է միանալու մշակութային տոնին, զգալ հնդկական կինոյի հմայքը և մի քանի ժամով տեղափոխվել այլ իրականություն։
Ձմեռային երեկոները երբեք այսքան գունավոր չեն եղել։
