Մեծ Բրիտանիայում փորձում են պաշտոնից հեռացնել երկրի վարչապետին 

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության ներսում դավադրություն է կազմակերպվում վարչապետ Քիր Սթարմերի դեմ՝ նրան պաշտոնից հեռացնելու նպատակով․ գրում է BBC-ն՝ հղում անելով վարչապետին մոտ աղբյուրներին։

 

Նշվել է, որ քննադատների կարծիքով՝ Դաունինգ սթրիթը «լիարժեք բունկերային ռեժիմի մեջ է, ինչը չի օգնի կառավարությանը դուրս գալ այն փոսից, որում հայտնվել է»։

 

Աղբյուրների համաձայն՝ Լեյբորիստական կուսակցության պատգամավորները քննարկում են առողջապահության նախարար Ուես Սթրիթինգին և ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդին որպես Սթարմերին փոխարինելու հավանական թեկնածուներ։

 

BBC-ի աղբյուրները պնդում են, որ Սթարմերին հեռացնելու փորձ կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Վարչապետի հակառակորդները կարող են ավելի ակտիվանալ նոյեմբերի 26-ից հետո, երբ ֆինանսների նախարարը Համայնքների պալատում կներկայացնի իր բյուջետային ուղերձը և կհայտարարի հարկերի բարձրացման մասին՝ բյուջեի դեֆիցիտի դեմ պայքարելու համար։

 

BBC-ի աղբյուրները կարծում են, որ նման քայլը կանկայունացնի միջազգային շուկաները և կվտանգի Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հաստատված լավ հարաբերությունները։

 

Նոյեմբերի 8-ին Daily Mail-ը հաղորդել է, որ Սթարմերը հրաժարական կտա մինչև 2026 թվականի ամառ՝ վստահության կորստի պատճառով։

 

 

Share This