Ծանրամարտի երիտասարդների և Մ-23 ԵԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի հավաքականները սկսում են պայքարը։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի ժամանակով 17:00-ին մեդալների համար կպայքարի Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ)։
Արդեն 19:00-ին իրենց մրցելույթները կսկսեն Գառնիկ Չոլակյանը և Սեյրան Խուդանյանը (60 կգ)։
Ծանրորդների ելույթներին կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ:
