«Գյումրիի քաղաքապետը հայտարարեց՝ պատրաստվում է կառավարությանը դատի տալ՝ չվերադարձվող 27-30 մլրդ դրամի պատճառով»
Մոտ օրերս պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը դատի տալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Նման քաղաքապետ չի եղել այս երկրում, որ կառավարությանը դատի տա։ 85 մլրդ դրամ Գյումրի քաղաքից տանում են հանրապետական բյուջե, վերադարձնում ՝ 4 մլրդը, իրենք Գյումրի քաղաքին պետք է տան 27-30 մլրդ դրամ, սակայն մեր գումարներն իրենք չեն տալիս»,- ասաց Ղուկասյանը՝ նշելով, որ դրա համար պետք է դատի տա։ Բացի այդ՝ քաղաքի հատակագիծը հաստատված է, բայց 13 տեղ պտտվում է։
