«Ղուկասյանը Փաշինյանին՝ «Դուք այս ժողովրդին այնքան մեծ հոգս եք տվել — սա արդեն վերջն է»
Դուք այնքան վատ բան եք արել էս ժողովրդին, այնքան հոգս եք պատճառել, այսքան հոգս ո՞վ է պատճառել էս ժողովրդին, հասկանում եմ, միտումանոր եք անում, որ մարդ չմա էստեղ, որ երկիրը դարձնեք թուրքական վիլայլեթ, չի ստացվելու։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է Վարդան Ղուկասյանին դուրս շպրտեն քաղաքական դաշտից։
«Իրենցից ոչ վախեցող կա, ոչ քաշվող կա, ինչ ուզում է՝ անեն, մենք պատրաստ ենք։ Եթե ուզում է հեղափոխությունը սկսվի Գյումրի քաղաքացից՝ ես դա իրենց խոսք եմ տալիս, ինչ ուզում է, թող լինի։ Կտեսնենք, թե ժողովուրդը ինչ կանի, մնացածը թողնում եմ ժողովրդին։ Սա արդեն վերջն է, սրանից էն կողմ՝ չափ ու սահման չկա»,-ասել է Ղուկասյանը։
