Արտակարգ դեպք Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, «Volkswagen Golf» է այրվել․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, ավտոմեքենա է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արարատ Թ.-ն, քաղաքացիները, ապա ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները մարել են այն:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Share This