Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ
Հուլիսի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4211 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 154 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 183 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 249 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 853, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 21, վարելու ընթացքում ծխելու՝ 333, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 245, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 45 և 1634 այլ իրավախախտում։ 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 303-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 43-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 77-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 37 անձ։
