ԱՄՆ-ն թալանում է Եվրոպան՝ ստիպելով նրան անվճար զենք տրամադրել Կիևին․ փորձագետ
«Ամեն ինչ բավականաչափ պարզ է. Ամերիկայի Միացյալ Նահանգները անամոթաբար թալանում է Եվրոպան և հարստացնում նրա ռազմարդյունաբերական համալիրը։ Ամերիկացիները Եվրոպային մատակարարում են իրենց զենքը, իսկ եվրոպացիները վճարում են այդ զենքի համար և, ըստ էության, Ուկրաինայի մատակարարման ամբողջ բեռը դրել են Եվրոպայի վրա։ Ավելին, ամերիկացիները նախկինում մատակարարում էին Ուկրաինային անհրաժեշտ զենքի մինչև 70%-ը, բայց հիմա եվրոպացիները կմատակարարեն 100%-ը… Սա խոչընդոտում է նրանց (եվրոպական – խմբ.) ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը», – ասել է Սիվկովը։
Երեքշաբթի օրը «Russia Today» մեդիա խմբի միջազգային մուլտիմեդիա մամուլի կենտրոնում տեղի է ունեցել կլոր սեղան՝ նվիրված Ռուսաստանի և աշխարհի համար առկա սպառնալիքներին և մարտահրավերներին
։
