«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար․ Էրդողան
Ինչպես հաղորդում է TRT Haber–ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Զանգեզուրի միջանցքը» դիտարկում է ոչ միայն որպես աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական բեկման մաս:
«Հայաստանը, թեև ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», բայց ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում», – ասել Է Էրդողանը: «Զանգեզուրի միջանցքի բացումը ռազմավարական քայլ կլինի․ Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով: Միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգ», – ընդգծել է նա։
