Գյումրին հրաժեշտ տվեց ԴՈՆԱՐԱ ԱՍՔԱՆԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ Լենինական–Գյումրիի անմոռանալի և անկրկնելի դստերը
Հարգելի’ գյումրեցիներ,
Մեր քաղաքի պատմության և հիշողության անբաժան մասը դարձած մի անձնավորություն այլևս մեզ հետ չէ։ Հուլիսի 5-ին Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ վերջին հրաժեշտի արարողությունը։Գյումրին հրաժեշտ տվեց
ԴՈՆԱՐԱ ԱՍՔԱՆԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ Լենինական–Գյումրիի անմոռանալի և անկրկնելի դստերը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետերի և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցների հետ ներկա էին հոգեհանգստյան արարողությանը՝ հարգանքի տուրք մատուցելով Դոնարա Ասքանազի Հարությունյանի հիշատակին։
Թող Աստված նրա հոգին պահի լուսավորության և խաղաղության մեջ…

