Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար

Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

 

Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

 

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Share This