Մայր տաճարում մատուցվեց պատարագ՝ գերյալների ազատության և հայրենի երկրի խաղաղության համար
Հունիսի 30-ին՝ Երեկոյան ժամերգությունից հետո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Պատարագիչն էր Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Արցախի պետական և հասարակական գործիչներ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ և բազմաթիվ ուխտավոր հայորդի
ներ։
