Դուք երբեք մենակ չեք. զորակցության խոսք՝ Միաբանակից եղբայրներիս

Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Տ. ՏԻՐԱՆ եպիսկոպոս ՊԵՏՐՈՍՅԱՆԸ գրում է.

 

«Սիրելի եղբայրներ ի Քրիստոս՝ Բագրատ Սրբազան և Միքայել Սրբազան,

 

Այս տողերը գրում եմ սեղմված սրտով, հուզմունքով լեցուն հոգով։ Քանի որ ինչքան էլ ֆիզիկապես հեռու լինենք միմյանցից, փորձության այս օրերին դուք երկուսդ էլ անջնջելի կերպով ներկա եք իմ աղոթքներում, մտքում և հոգում։

 

Ցասումով ու ցավով տեղեկացա ձեր ապօրինի ազատազրկման մասին՝ եղկելի գործողություն, որն ուղղված է ոչ միայն ձեր անձերի, այլև հոգևոր այն ճանապարհի դեմ, որով դուք միշտ քայլել եք և շարունակելու եք քայլել խիզախությամբ ու նվիրվածությամբ։ Սակայն որքան անարդար է ձեր դեմ հարուցված այս փորձությունը, նույնքան վեհ է ձեր արձագանքը՝ լռությամբ, հավատքով, ներքին խաղաղությամբ։

Share This