Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը լքել է ԱԳՆ-ն․ Ինչ է հայտնի քննարկումից

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, ով կանչվել էր ՌԴ ԱԳՆ, լքել է նախարարության շենքը: Նա դիվանագիտական գերատեսչությունում անցկացրել է մոտ մեկ ժամ, փոխանցում է ТАСС-ի թղթակիցը։

 

Դեսպանը լքել է Սմոլենսկի հրապարակում գտնվող նախարարության շենքը՝ առանց մեկնաբանության:

 

Ռուսաստանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանի դեսպանը կանչվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական ձերբակալման կապակցությամբ:

 

https://www.facebook.com/share/v/1B7QWrzdzC/

 

 

Share This