Մենք քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար․ Տեր Կորյունը՝ Փաշինյանին

Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար․ Տեր Կորյունը՝ Փաշինյանին

 

 

Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Կորյուն Պապիկյանը։

 

«ՍՐՏԻ ՑԱՎՈՎ

 

Եղբայր չեն դառնում մեկ ակնթարթում։

 

Եղբայր չեն դառնում միայն խոսքերով։

 

Եղբայրը եղբորը երբեք չի հայհոյում, չի ծաղրում, չի վարկաբեկում, չի պախարակում։

 

«Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակվում են միասին» (Սաղմ. 132:1)։

Մենք՝ իբրև ամուսնացյալ քահանաներ, քեզ շարունակում ենք սպասել Եկեղեցում՝ ապաշխարության և դարձի համար, իսկ դու ՄԻԱԾՆԱԷՋ ՄԱՅՐ ԱԹՈՌ ես ուղարկում անհաշիվ զինված հրոսակախմբեր և ձերբակալում մեր ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՐԻՆ։

Share This