Գելաձեն Փաշինյանին ներկայացրել է՝ ինչ է քննարկել Հայաստանի ՆԳ նախարարի հետ

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

 

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին:

 

Վարչապետը ողջունել է նրա այցը Հայաստան և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ պարոն Գելաձեի պաշտոնավարման ընթացքում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությունն առավել ակտիվ և արդյունավետ կլինի: Երկրի ղեկավարը շեշտել է, որ այդ նպատակով ՀՀ Կառավարությունը կներդնի բոլոր ջանքերը:

 

Գելա Գելաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ջերմ ողջույնները: Վրաստանի ՆԳ նախարարը կարևորել է երկու երկրների միջև դարավոր բարեկամությունն ու կուռ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման:

Share This