Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի ժամանակ թարգմանությունը եղել է հաջորդական։ Այսպիսով, հասկանալով անգլերենը, ռուսաստանցի առաջնորդը լսել է բնօրինակը և կարող էր թարգմանչից առաջ էլ տպավորություն կազմել ասվածի մասին, ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին է պատմել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ թարգմանությունը համաժամանակյա չի եղել. «Նախագահը լսում էր իր զրուցակցի, այսինքն՝  Թրամփի ձայնը, իսկ հետո թարգմանիչը թարգմանում էր»։

«Նախագահն ինքը հասկանում է անգլերեն և ինքն էլ կարող էր առաջին ինչ-որ տեղեկատվություն ստանալ», – հավելել է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել է, որ թարգմանության բնույթի պատճառով, երբ սկզբում արտահայտությունը հնչում է բնօրինակ լեզվով, իսկ հետո մեկը մյուսի հետևից թարգմանվում զրուցակցի լեզվով, Պուտինի և Թրամփի բանակցություններն այդքան տևական են եղել։ Ռուսաստանցի առաջնորդը նշել էր, որ ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ զրուցել է ավելի քան երկու ժամ։

Share This