ԱՄՆ-ը փորձում է կանխել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկ կա, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել այն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մեր հիմնական նպատակն է փորձել ապահովել խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Այնտեղ կա հակամարտության իրական ռիսկ, որը մենք փորձում ենք կանխել», – ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ։

Ռուբիոն հավելել է, որ Վաշինգտոնը նաև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների հետ կապված հարցերով։

Share This