Թրամփը հիշել է Զելենսկու այցը Հարավային Աֆրիկա. Ես հարցրի. «Ի՞նչ է նա անում Հարավային Աֆրիկայում»

Սպիտակ տանը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, երբ վերջինս այցով աֆրիկյան երկրներից մեկում էր։

Ռամաֆոսայի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները փորձում է կարգավորել ռուս-ուկրաինական հարաբերությունները»։

«Երեկ չէ առաջին օրը ես 2,5 ժամ խոսեցի նախագահ Պուտինի հետ։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց դա արյունալի սպանդ է։ Ամեն շաբաթ 5000 մարդ է մահանում։ Շաբաթական 5000 զինվոր։ Չհաշված քաղաքներում և գյուղերում զոհվող մարդկանց։ Ահա թե ինչու ենք փորձում օգնել։ Դա մեզ չի վերաբերում։ Նրանք մեր մարդիկ չեն», -ասել է Թրամփը։

Ռամաֆոսան Թրամփին պատասխանել է. «Հիշում եք, երբ նախագահ Զելենսկին եկավ Հարավային Աֆրիկա, այդ ժամանակ ես խոսեցի ձեզ հետ։ Մենք երկուսս էլ համաձայնեցինք, որ պետք է առաջ մղենք խաղաղության գաղափարը, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ։ Մենք բավականին երկար ժամանակ ներգրավված ենք ուկրաինա-ռուսական հարաբերություններում, ուստի կարող եմ հիշել միայն երեխաների փոխանակումը (…), և ձեր ձեռնարկած քայլերը: Մենք լիովին աջակցում ենք, կցանկանայինք տեսնել այս պատերազմի ավարտը»։

Թրամփը պատասխանել է, որ զանգահարել է Զելենսկուն, երբ նա Հարավային Աֆրիկայում էր։ Ես զանգահարեցի Զելենսկուն և ինձ ասացին, որ նա Հարավային Աֆրիկայում է։

«Ես հարցրի. «Ի՞նչ է նա անում Հարավային Աֆրիկայում», -նշել է Թրամփը։

Ռամաֆոսան ծիծաղել է և պատասխանել. «Նա մեզ հետ հանդիպման էր»։

Share This