Գվինեթ Փելթրոուն շարունակում է պաշտպանել իր՝ «հեշտոցի բույրով» մոմը
Գվինեթ Փելթրոուն շարունակում է պաշտպանել իր՝ «հեշտոցի բույրով» մոմը։ Դերասանուհին պաշտպանել է իր որոշումը՝ վաճառելու իր Goop ապրանքանիշի «Այն բուրում է իմ հեշտոցի պես» հայտնի մոմը Լոս Անջելեսում կայացած Mindvalley Manifesting 2025 գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։ Այն արժե 75 դոլար:
«Այս ապրանքը բոլորովին այլ բան է։ Մենք փորձարկեցինք տարբեր բույրեր։ Ես ինչ-որ բան հոտոտեցի և ասացի. «Օ՜, այն բուրում է, ինչպես… դե արդեն գիտե՞ք»,- ասել է նա բեմի վրա։
Փելթրոուի խոսքով՝ գաղափարը սկսվել է որպես կատակ իր և Heretic օծանելիքի վարպետ Դուգլաս Լիթլի միջև։ «Ես կատակում էի, երբ Դուգլասն ասաց. «Արի սրանից մոմ պատրաստենք և տեղադրենք կայքում»,-պատմել է Օսկարի մրցանակակիրը՝ հեգնանքով ավելացնելով. «Հնչում է ինչպես հիթ, այնպես չէ՞: Եվ հանկարծ մոմն արդեն կայքում է։ Եվ ինտերնետը պայթեց։ Իսկ հետո մենք ստիպված էինք երկար ժամանակ «մաքրել խառնաշփոթը»… Բայց ես այն միևնույն է թողեցի կայքում, քանի որ կարծում եմ, որ կանացի սեքսուալությունը մի ոլորտ է, որին մեզ սովորեցնում են վերաբերվել ամոթի զգացումով։ Եվ ինձ դուր եկավ այս փանկ գաղափարը. «Մենք գեղեցիկ ենք, մենք սուպեր ենք, և գնացեք բոլորիդ…»»,- եզրափակել է դերասանուհին։
Գերանիումի, բերգամոտի, մայրու, դամասկոսյան վարդի և սաթի սերմերի համադրությամբ բուրավետ մոմը դադարեցրել է արտադրությունը և այժմ վերավաճառվում է 400 դոլարով։
Բնօրինակ մոմի հաջողությունից հետո Փելթրոուն թողարկեց ևս երկու տարբերակ՝ «Այն իմ օրգազմի բույրն ունի» և «Այն բուրում է, ինչպես իմ ամուսնության համաձայնագիրը»:
