Bloomberg-ը պարզել է՝ ինչ «կոշտ պահանջներ» է Մոսկվան ներկայացրել Կիևին Ստամբուլում

Ռուսաստանը Ստամբուլում կայացած բանակցություններում «կոշտ պահանջներ» է ներկայացրել Ուկրաինային, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ըստ գործակալության, Մոսկվան պահանջել է․

․ Կիևի չեզոք կարգավիճակը

․ Ուկրաինայի հրաժարումը օտարերկրյա զորքերի կամ զանգվածային ոչնչացման զենքի ներկայությունից

․ Ղրիմի, Սևաստոպոլի և չորս նոր շրջանների կորստի ճանաչումը և դրանց միջազգային ճանաչումը որպես Ռուսաստանի մաս

․ փոխհատուցման պահանջներից հրաժարում

Մոսկվան պատրաստ է համաձայնել հրադադարին, եթե Ուկրաինան դուրս բերի իր զորքերը նոր շրջաններից։ Այժմ այդ տարածքները լիարժեք ռուսական վերահսկողության տակ չեն։

Share This