Տիեզերքում սեւ անցքերի մոտ հազարավոր տարօրինակ մոլորակներ են հայտնաբերվել

Ճապոնիայի Կագոսիմայի համալսարանի գիտնականները պարզել են, որ գերխիտ սեւ անցքերի շուրջ կարող են գոյություն ունենալ հազարավոր տարօրինակ մոլորակներ։ Այս երկնային մարմինների մասին համառոտ նկարագրությունը բերված է Science Alert-ում։ Համաձայն հաշվարկների, տասնյակ հազարավոր մոլորակներ, որոնք զանգվածով գերակշռում են Երկիր մոլորակին, կարող են ձեւավորվել սեւ անցքերից մինչեւ 10 լույսային տարի հեռավորության վրա։ Դրանք ձեւավորվում են պրոտոմոլորակային սկավառակի անալոգից, որը կազմված է փոշուց եւ գազերից։ Մանրադիտակային մասնիկները, որոնք պատված են սառույցով, ձուլվում են մեկը մյուսին էլեկտրաստատիկ ուժերի ազդեցությամբ, արդյունքում ձեւավորելով խոշոր երկնային մարմիններ, որոնց աճը շարունակվում է ի հաշիվ գրավիտացիոն ուժերի։ Պրոտո մոլորակային սկավառակները, որոնք գտնվում են սեւ անցքերի շուրջ, պետք է պարունակեն միլիարդավոր անգամ ավելի շատ նյութեր, քան պրոտոմոլորակային սկավառակները, որոնք գտնվում են աստղերի շուրջ։ Մոլորակները նաեւ ձեւավորվում են սկավառակների արտաքին շերտերում, որտեղ փոշու խիտ ամպերը պաշտպանում են դրանք քայքայից ճառագայթներից։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )