Վատ լուրեր են շրջանառվում. Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինի. Ուկրաինական աղբյուր

Ուկրաինական տեղեկացված աղբյուրը հայտնում է.

«Վատ լուրեր են շրջանառվում։ Մեր Կրեմլի աղբյուրը նշում է, որ Զելենսկին իսկապես զայրացրել է Պուտինին։
Ռուսներն ամերիկացիներին զգուշացրել էին։ Ահա թե ինչու նրանք այսօր նախազգուշացում տարածեցին, որ Ուկրաինան կանգնած է զանգվածային հարձակման առջև։ «Օրեշնիկը», այնուամենայնիվ, կթռչի, եթե հաջորդ երկու օրերի ընթացքում կուլիսային բանակցությունները հաջողությամբ չպսակվեն։ (Հուսով ենք, որ նրանք համաձայնության կգան):

Մենք նախկինում հաղորդել էինք, որ Կրեմլը պատրաստ է հարված հասցնել մայիս-հունիս ամիսներին, ինչպես նաև հաղորդել էինք, որ Զելենսկին բարձրացրել է խաղադրույքները` մայիսի 9-ից առաջ իր սադրանքով։

Մարտի 3-ի մեր ներքին տեղեկությունները իրականում իրականություն են դառնում։
Հիշենք, որ Պուտինը զգուշացրել էր, որ եթե Կիևը լայնածավալ հարձակում սկսի Ռուսաստանի վրա, պատասխանը կլինի կոշտ։ Թիրախային կլինեն որոշումների կայացման կենտրոնները և կարևոր օբյեկտները։

Հիմա միակ հարցն այն է, եթե «Օրեշնիկ»-ները թռչեն, ապա ո՞ւր։ Եվ Կրեմլը կհայտարարի՞ թիրախների մասին, ինչպես խոստացել էր 2024 թվականին` առաջին հարձակման ժամաանկ»։

Իսկ ահա ռուսական աղբյուրները հայտնում են, որ Մոսկվան մայիսի 12-ի առավոտյան ժամը 6:00-ից մինչև մայիսի 13-ի առավոտյան ժամը 6:00-ն փակել է Կապուստին Յարի օդային տարածքը: Հենց այստեղից էր վերջին անգամ արձակվել էր «Օրեշնիկ» հրթիռը:

Share This