Աղցան <<Մկան երջանկություն>>պատրաստվում ենք 2020-ի ամանորյա սեղանին

Կիսվում ենք ամանորյա սեղանի համար հրաշալի աղցանի բաղադրատոմսով: Հավատացեք, այն չափազանց համեղ է ստացվում:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
200գ պահածոյացված սունկ
150գ պինդ պանիր
2 ձու
2 կարտոֆիլ
1 գազար
կես կապ կանաչ սոխ
200գ հավի միս
մայոնեզ
Պատրաստման եղանակ.
Հավի փափկամիսը համեմել աղով և պղպեղով: Տապակել երկու կողմից՝ տաքացրած թավայի մեջ: Դրանից հետո կտրատել մանր խորանարդիկների:
Ձուն խաշել, կարտոֆիլն ու գազարը եփել աղով ջրի մեջ:
Կարտոֆիլն անցկացնել քերիչով և լցնել աղցանամանի մեջ՝ որպես առաջին շերտ: Մայոնեզ քսել և լցնել մանր կտրատած կանաչ սոխ:Սունկը մանր կտրատել և լցնել կարտոֆիլի վրա՝ որպես երկրորդ շերտ:
Սնկի վրա մայոնեզով ցանց անել և լցնել հավի մսից շերտը: Կրկին մայոնեզ քսել:
Ձուն անցկացնել քերիչով, խառնել մայոնեզի հետ և լցնել հավի մսով շերտի վրա:
Քերած գազարից շերտ անել, նույնպես պատել մայոնեզով:
Աղցանը զարդարել քերած պանիրով, նաև պանիրից, ձվից և բողկից մկնիկներ պատրաստել: Դնել աղցանի վրա և մատուցել:
Բարի ախորժակ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )