Մերկելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի կարողանա իրեն պաշտպանել առանց ՆԱՏՕ-ի
Եվրամիությունն ի վիճակի չէ իր անվտանգությունն ապահովել առանց ՆԱՏՕ-ի, Գերմանիայի շահերից է բխում դաշինքի պահպանումը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:
«ՆԱՏՕ-ի պահպանումը համապատասխանում է մեր արմատական շահերին», – ասել է նա:
«Եվրոպան ներկայումս չի կարող միայնակ պաշտպանել իրեն», – արձանագրել է Մերկելը:
Այդ կապակցությամբ, նրա կարծիքով, ճիշտ է, որ Գերմանիայի իշխանություններն աշխատում են հօգուտ դաշինքի և ավելի մեծ պատասխանատվություն են ստանձնում ՆԱՏՕ-ի շրջանակում:
