Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ կփակցվի

Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստում՝ բանաստեղծ, հասարակական գործիչ Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Տերյան փողոց հ. 59 (3-րդ մուտք) հասցեում փակցնելու համար քննարկվող հարցը քվեարկության արդյունքում ընդունվեց:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանը նշեց, որ հուշատախտակի տեղադրման վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրենը: «Հուշատախտակի պատրաստման և տեղադրման ֆինանսական ծախսերը կատարվելու են ժառանգների կողմից»,- ասաց Վարդանյանը: Հարակից զեկուցող Մշակույթի կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սաթենիկ Մկրտչյանը նշեց, որ իրենց նիստի ժամանակ հարցը քննարկվել է և տրվել է դրական եզրակացություն: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/26/1141454/

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )