Իրազեկում առաջին անգամ նույնականացման քարտ ստանալու վերաբերյալ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նույնականացման քարտ ստանալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաև առաջին անգամ նույնականացման քարտ ստացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր:
Հիշեցնում ենք, որ նույնականացման քարտը որպես անձը հաստատող փաստաթուղթ կարող է օգտագործվել ՀՀ-ում ցանկացած բնագավառում։ Որևէ մարմին իրավասու չէ մերժելու գործարքը՝ նույնականացման քարտի փոխարեն պահանջելով անձնագիր։
Նույնականացման քարտը ունի մի շարք առավելություններ.
–այն ամենօրյա կրելու դեպքում առավել հարմարավետ է,
–առավել դիմացկուն է,
–պարունակում է նաև հանրային ծառայությունների համարանիշ. ամեն անգամ ՀԾ համարանիշ պահանջվելու դեպքում քաղաքացին ստիպված չի լինի դիմելու և ստանալու համապատասխան տեղեկանք,
–էլեկտրոնային կառավարման բնագավառում հանդիսանում է անձի նույնականացման համար միակ վստահելի փաստաթուղթը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )