Ազատություն Մանվել Գրիգորյանին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով հերթական դատական նիստը։
Մանվել Գրիգորյանը քիչ առաջ բժիշկների օգնությամբ բերվեց դատական նիստերի դահլիճ։
«Ազատություն Մանվել Գրիգորյանին, ազատություն Մանվել Գրիգորյանին»,- բացականչեցին Գրիգորյանի աջակիցները, որոնք ևս ներկա են նիստին։
Նշենք, որ նախորդ նիստին պաշտպանական կողմը հերթական միջնորդությունը ներկայացրեց 5 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ՝ ՝ պատճառաբանելով ամբաստանյալի առողջական վիճակի վատթարացումը, սակայն դատարանը որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։
Video Player
