Վիճած դատախազն ու պաշտպանը պարզաբանում են իրենց գործողությունները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննության ընթացքում միջադեպ տեղի ունեցավ պաշտպան Միհրան Պողոսյանի եւ դատախազ Գեւորգ Գեւորգյանի միջեւ։
Դատարանն ընդմիջում էր հայտարարել, վերադառնալով ընդմիջումից՝ նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը բացատրություն պահանջեց կողմերից դրսեւորած վարքագծի վերաբերյալ։
Միհրան Պողոսյանն ասաց, որ այդպես է վարվել, երբ առանց թույլտվության դատախազն իրեն ընդհատել է։
Գեորգ Բաղդասարյանն էլ ասաց, որ պաշտպանը վիրավորանք է հասցրել դատախազ Կարեն Բիշարյանին։
Դատավորը սանկցիա կիրառեց՝ նկատողություն դատախազի եւ պաշտպանի նկատմամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )