Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին ներկա գտնվել Քոչարյանի գործով նիստին
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ՝ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին։
Պատճառն այն էր, որ նա իր ձեռքին ուներ «Ռոբիկ, մարդասպա» գրությամբ պաստառ, քանի որ, ըստ դատական կարգադրիչների՝ այն վիրավորանք է պարունակում։
Գասպարին նշեց, որ տարբերակված մոտեցում են ցուցաբերում։
Գասպարիի խոսքով՝ «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքի անդամների համար էլ վիրավորանք է, երբ ներկաները բացականչում են՝ «Քոչարյան, հերոս»։
