9 եղանակ՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նվազեցնելու համար

Քաղցկեղի հետազոտության համաշխարհային հիմնադրամի մասնագետները ներկայացրել են 9 եղանակ, որոնց կիրառությամբ կարելի է նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ըստ ռուսական «Գազետա»-ի հրապարակման, առաջնահերթ կարեւոր է քաշը նորմայի սահմաններում պահպանելը, քանի որ ավելորդ քաշը կարող է բերել աղիների, կրծքագեղձի եւ լյարդի քաղցկեղի առաջացման։ Ապա կարեւորել են ֆիզիկական մարզումներն ու ծանրաբեռնվածությունը։ Երրորդ կանոնը կապված է աղի օգտագործման քանակի նվազեցման հետ։ Օրական թույլատրելի է համարվում մինչեւ վեց գրամ աղի օգտագործումը։ Ապա խորհուրդ են տալիս հրաժարվել կենսահավելումների օգտագործումից։ Հաջորդիվ, օրական, մասնագետները խորհուրդ են տալիս ուտել 400 գրամ միրգ եւ բանջարեղեն, իսկ շաբաթական կտրվածքով կարմիր մսի օգտագործումը նվազեցնել մինչեւ 300-500 գրամ։ Մասնագետները հորդորում են նաեւ հրաժարվել բարձր կալորիականություն ունեցող սննդատեսակներից, շաքարից, ճարպերից եւ սահմանափակել ալկոհոլի կիրառությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )