Քաղաքապետարանը չի ասում, թե ով է նվիրել 20 բեռնատարը
Այսօր երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամները հայտարարեցին, որ աղբատար 50 բեռնատարներից 20-ը նվիրել է գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հերքում է, որ Ալեքսանյանն է նվիրել, բայց չի ասում, թե ով է, այնուամենայնիվ, նվիրել այդ կամազները և ինչի համար:
