Գազավորված ըմպելիքը չարաշահելու դեպքում երկու տեսակի բակտերիաներ շաքարախտ են առաջացնում.

Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ երբ չարաշահում են սոդան ու այլ քաղցր ըմպելիքները, Clostridium bolteae и Anaerostipes caccae բակտերիաները սկսում են բազմանալ օրգանիզմում։ Դա հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի անհավասարակշռության և մեծացնում է շաքարախտի զարգացման վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Metabolism (Cell Met) բժշկական հանդեսում։

Հետազոտությանը մասնակցել է 16 հազար չափահաս ամերիկացի: Առաջին փուլում գիտնականները հավաքել են տվյալներ մասնակիցների սննդակարգի վերաբերյալ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով օգտագործվող «հեղուկ շաքարի» քանակին՝ իրենց բաղադրության մեջ շատ ածխաջրեր պարունակող ըմպելիքների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ մոտ երկու հազար մասնակից օրական ավելի քան կես լիտր նման խմիչք է օգտագործում։

Դրանից հետո կամավորներին խնդրել են արյան հետազոտություններ և աղիքային միկրոֆլորայի նմուշներ հանձնել։ Գիտնականները պարզել են, որ շաքարով քաղցր ըմպելիքների չափից ավելի օգտագործումը հանգեցրել է օգտակար բակտերիաների քանակի նվազմանը և Clostridium bolteae-ի և Anaerostipes caccae-ի աճի: Աղիների միկրոֆլորայի այս փոփոխություններն ազդել են արյան մեջ 56 մոլեկուլների կոնցենտրացիայի վրա: Հայտնաբերված տրանսֆորմացիաներից մի քանիսը կապված էին շաքարախտի զարգացման ռիսկի հետ:

Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի պրոֆեսոր Ցի Ցիբինը նշել է, որ հետազոտության արդյունքները կարող են օգտակար լինել շաքարախտի կանխարգելման և բուժման նոր եղանակներ մշակելու համար, որոնք ուղղված են աղիքների միկրոբիոմին: Գիտնականները միաժամանակ հիշեցրել են, որ քաղցր ըմպելիքների չափից ավելի օգտագործումը ոչ միայն ազդում է գլյուկոզայի նյութափոխանակության վրա, այլև ավելացնում է մարմնի քաշը։

Share This