Հայկական բանակը նշում է կազմավորման 33-րդ տարեդարձը

Այսօր Հայոց բանակի կազմավորման 33-ամյակն է։ Հայկական զինված ուժերի մարտական ոգին ու հայրենասիրությունը հազարամյակների պատմություն ունի:

Նորանկախ պետականության ամենամեծ նվաճումներից է Հայոց բանակի կազմավորումը: Սահմանին կանգնած շարքային զինվորից մինչև բարձրաստիճան զինվորականի, հազարավոր հայորդիների նվիրումով և խիզախումով նվաճած հաղթանակներից, փորձություններից հետո էլ մեր բանակը շարունակում է մնալ երկրի անվտանգության ու պաշտպանության թիվ մեկ երաշխավորը:

Արցախյան բոլոր պատերազմներում հայրենիքի նվիրյալների շարքում եղել են նաև աբովյանականները: Այսօր էլ հազարավոր նվիրյալներ պատրաստ են պաշտպանել հայրենիքի անվտանգությունը, վերականգնել Հայոց բանակի հզորությունը:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է հայ ժողովրդին, սպաներին, զինվորներին, բոլոր զինծառայողներին Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ՝ մաղթելով հաղթանակներ, մարտական բարձր ոգի և անկոտրում կամք:

Share This