Խոշոր ու ողբերգական ավտովթար. բախվել են «Toyota Camry»-ն և «Avia» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է. կա զոհ

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Երևան Գյումրի ավտոճանապարհին Աշտարակի վարչական տարածքում բախվել են «Toyota Camry» և «Avia» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքաղիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիիվորեն ժամանած Աշտարակ բժշկական կենտրոն շտապօգնության բիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն:

Մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի փրկարարները օգտագրոծել են հատուկ տեխնիկա, ապա դին պատգարակով մոտեցրել են դիատարին:

Պարեկները սահմանազատելլ են տարածքը:

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տոյոտա-ի վարորդը Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանն է, ով աշխատում է՝ որպես Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի և վարորդների ինքնությունը:

Share This