Ջենիֆեր Լոպեսը՝ հմայիչ կերպարում (լուսանկար)

Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է փայլուն զգեստով՝ մինչև ազդրը բացվածքով։ Լուսանկարները հրապարակվել են TMZ կայքում։

55-ամյա Ջենիֆեր Լոպեսը լուսանկարվել է պապարացիների կողմից, երբ պատրաստվում էր նշելու իր մենեջեր Բենի Մեդինայի ծննդյան օրը Բևերլի Հիլզի Novikov ռեստորանում։

Միջոցառման համար երգչուհին ընտրել է կանաչ մաքսի զգեստ՝ մինչև ազդրը բացվածքով, զարդարված քարերով։ Դերասանուհին իր լուքը լրացրել է թափանցիկ բարձրակրունկներով ու զանգվածային ականջօղերով։

Share This