Հանս Ցիմերը վերաիմաստավորելու է Սաուդյան Արաբիայի օրհներգը
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը դիմել է Օսկարի կրկնակի դափնեկիր Հանս Ցիմերին՝ ազգային օրհներգի նոր մեկնաբանություն ստեղծելու համար:
General Entertainment Authority-ի նախագահ Թուրքի Ալ Շեյխը իր X միկրոբլոգում հայտարարել է, որ Ցիմերը նաեւ գրելու է մի օրիգինալ աշխատանք, որը կոչվում է Արաբիա։ Այս ստեղծագործությունը հարգանքի տուրք է մատուցելու Սաուդյան Արաբիայի հարուստ մշակույթին և ժառանգությանը:
Ալ Շեյխը Ցիմերին նկարագրել է որպես մեր ժամանակի մեծագույն երաժիշտներից մեկը։ 67-ամյա մաեստրոն արժանացել է չորս Գրեմմի մրցանակի և 2007 թվականին The Daily Telegraph-ի կողմից ճանաչվել է 100 լավագույն կենդանի հանճարներից մեկը։
Ցիմերը, ով հայտնի է այնպիսի խորհրդանշական ֆիլմերի իր սաունդթրեքներով, ինչպիսիք են «Առյուծ արքան», «Ինտերստելեր», «Գլադիատոր» և «Դյունա», կստեղծի նաև Սաուդյան Արաբիայի առաջիկա «Յարմուկի ճակատամարտը» ֆիլմի սաունդթրեքը:
Ալ Շեյխը նաև ակնարկել է Ռիադում Ցիմերի մասնակցությամբ խոշոր համերգ կազմակերպելու պլանների մասին թագավորության ձմեռային փառատոնի ժամանակ, որը կներկայացնի երաժշտություն, սպորտ և մշակութային գերազանցություն ամբողջ աշխարհից:
