Փողոցային ծեծկռտուքի ժամանակ տղամարդու առնանդամը կպել է սառցե մայթին
Վերջերս Կանադայում մի մարդ, ով մասնակցել է բարի կռվի, հայտնվել է ամերիկյան սև կատակերգությանն արժանի պատմության մեջ։
TMZ տաբլոիդը հրապարակել է բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Կանադայի Ալբերտա նահանգի Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքի East Village Pub & Eatery բարի մուտքի մոտ։
Նկարներում երևում է, որ շտապ օգնության աշխատակիցները փորձում են օգնել տղամարդուն, ում առնանդամը կպել է սառցե մայթին: Անհասկանալի է, թե որքան ցուրտ է եղել այդ գիշեր, սակայն, ըստ ClimateData.org-ի, Ֆորտ ՄակՄյուրեյում հունվարին օդի ջերմաստիճանը հասնում է տպավորիչ մինուս նիշերի։
Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը հարբած վիճակում սկսել է վիճաբանել հաստատության այցելուների հետ, իսկ հետո վեճը դուրս է փողոց: Կռվի ժամանակ ինչ-որ պահի ագրեսորի տաբատը վայր է ընկել, և նրա առնանդամը, ըստ երևույթին, կպել է սառույցին: Ինչ-որ կերպ, թեև մանրամասները պարզ չեն, շտապօգնության աշխատակիցներին հաջողվել է այն հեռացնել, և նա մնացել է համեմատաբար անվնաս։ Այնուհետև նա ձերբակալվել է, բայց հանցագործության համար մեղադրանք չի առաջադրվել:
