Առաջին 2 նկարը Կոպենհագենում է, իսկ մյուս 2-ը՝ Գյումրիում

Առաջին 2 նկարը Կոպենհագենում է, իսկ մյուս 2-ը՝ Գյումրիում։ Առաջինը հայտնի հյուրանոց ու պատկերասրահ է, իսկ Գյումրունը՝ Պայտաձեւ ամրոցն է, որը տասնյակ տարիներ գյուղացիների համար աթար չորացնելու, կով արածացնելու վայր է ծառայել։ Չնայած, որ կարող էր լիներ Սեւ բերդից հետո ամենաշատ այցելվող տուրիստական վայրը։ Հիմա էլ ռուսները որոշել են փակեն ու հսկողություն սահմանեն տարածքում՝արգելելով մեր մուտքը։
Իսկ դուք՝ (ձեզ «հարգելի» անվանելն էլ է մեղկ) իշխանականնե’ր, պարապ նստած ձեր անգրագետ՝ հայոց այբուբենը մինչեւ վերջ չիմացողներին, քաղաքներում պաշտոններ բաշխելու համար շինծու գործեր եք կարում մարդկանց վրա, ովքեր ախոռից պատմական շինություն են ստացել։ Փոխանակ մի օր նույն այդ բերդի տարածքում շրջողներին, ասեիք մի հատ էլ թեքվեք աջ՝ էն կողմում էլ բերդ կա։
Իսկ եթե կույր եք կամ Պայտաձեւի տեղը չգիտեք՝ եկե’ք ցույց կտամ։ Թե չէ կախվել եք փրփուրներից՝ դաժը ձեր արած շանտաժներն են դիշովի…

Նաիրա Գրիգորյան, Station տուրիստական ընկերության հիմնադիր

Share This